SMM PRO

ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ

ՏԱՐՈՆ ՊԱՊԻԿԱՆԻ ՀԵՏ

ՊՐԱԿՏԻԿ, ԻՆՏԵՆՍԻՎ Եւ ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ

19 + 1 դասընթաց
Մեկնարկը՝ օգոստոսի 2-ին
Ավարտը՝ սեպտեմբերի 13-ին
Հանդիպման օրերը՝ յուր․ երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ
Հանդիպման ժամերը՝ 18:30-21:00
Արժեքը՝ սկսած 47 000 դրամից
Եթե Դուք արդեն ունեք SMM հմտություններ, ցանկանում եք դրանք առավել զարգացնել, հմտությունների ու գիտելիքի տեսանկյունից դառնալ առավել պրոֆեսիոնալ մասնագետ և ուսումնասիրել նոր գործիքակազմ, ապա ՏԱՐՈՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ կողմից անցկացվող «SMM PRO» ՊՐԱԿՏԻԿ ԴԱՍԸՆԹԱՑԸ հե՛նց Ձեզ համար է:

ՍԱ ՈՒՂՂԱԿԻ SMM ԴԱՍԸՆԹԱՑ ՉԷ, ԱՅԼ ՍՈՑ ՑԱՆՑԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՁԵՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՄԵԾԱՑՆԵԼՈՒ, ՁԵՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ, ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼՈՒ, ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿՈՄՊԼԵՔՍ ԴԱՍԸԹՆԱՑ Է:

Թվային մարքեթինգի, սոցիալական մեդիա մարքեթինգի, տրաֆիկի գեներացման, սոց ցանցերի միջոցով վաճառքների իրականացման, մեդիա և սոց․ մեդիա հետազոտությունների փորձագետ և խորհրդատու ՏԱՐՈՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ կողմից անցկացվող «SMM PRO» ՊՐԱԿՏԻԿ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ մասնակցությունը հենց այն է, ինչ Ձեզ անհրաժեշտ է SMM ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱՆԱԼՈՒ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ կամ Ձեր բիզնեսի ՎԱՃԱՌՔՆԵՐԸ ՄԵԾԱՑՆԵԼՈՒ և դրանում հաջողելու համար։

Դասընթացի գործնական, տնային աշխատանքների և քննարկումների ընթացքում Դուք կստանաք գիտելիքներ և ձեռք կբերեք հմտություններ՝ կազմակերպելու ցանկացած ապրանքի և ծառայության առաջմղումը սոցիալական ցանցերում և մեսենջերներում՝ օգտագործելով բոլոր անհրաժեշտ քայլերն ուգործիքները:

Դասընթացի ծրագիրը ներառում է՝
Խորացված սեգմենտավորում
Մրցակիցների խորքային ուսումնասիրություն
Սեփական մարքեթինգային ռեսուրսների խորքային աուդիտ
Facebook ads manager-ում առկա բոլոր գովազդային նպատակների և դրանց ամբողջական կարգավորումների ուսումնասիրություն
Facebook ads manager-ի այլ կարգավորումների ամբողջական ուսումնասիրություն
Instagram գովազդների ամբողջական ուսումնասիրություն
Business Manager-ի ամբողջական ուսումնասիրություն
Creator Studio-ի և Business Suite-ի ամբողջական ուսումնասիրություն
Facebook և Instagram սոց ցանցերի օրգանիկ և գովազդային արդյունքների ամբողջական վերլուծություն
Խորքային ռազմավարությունների, վաճառքի և մարքեթինգի ձագարների մշակում
Միկրո Landing էջերի պատրաստում և ինտեգրում SMM ռազմավարություններին
Manychat-ի ամբողջական ուսումնասիրություն և ինտեգրում SMM ռազմավարություններին
Email մարքեթինգի ուսումնասիրություն և ինտեգրում SMM ռազմավարություններին
Չատբոտերի և Email մարքեթինգի ինտեգրում միմյանց
Չատբոտերի և Email մարքեթինգի ինտեգրում SMM ռազմավարություններին
Քոնթենթ մարքեթինգ՝ էսքիզավորումների, CTA-ների, վաճառող տեքստերի բանաձերի և քոնթենթ պլանի կազմում
Canva-ի խորքային ուսումնասիրություն
UX/UI-ի դերը SMM-ում
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ՝

Դասընթացին կարող են մասնակցել՝


  • SSB Academy-ի SMM ZERO դասընթացի բոլոր այն ուսանողները, ովքեր ավարտել են տվյալ դասընթացը
  • Այլ ակադեմիաների ուսանողները կամ ինքնակրթությամբ մասնագիտությունը յուրացրած մարդիկ կարող են տվյալ դասընթացին մասնակցել ակադեմիայի կողմից սահմանված քննությունը հանձնելուց և 80 միավոր կամ ավել միավորներ ստանալուց հետո։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ
ՀՈՒԼԻՍԻ 21-ից ՀՈՒԼԻՍԻ 31-ը վճարելու դեպքում
57,000 ՀՀ ԴՐԱՄ
Վճարումը` ամբողջական կամ 2 փուլով․

Փուլ 1 - 37,000 կանխավճար,
Փուլ 2 - 20,000` 5-րդ դասընթացին
ՕԳՈՍՏՈՍԻ 1-ից ՕԳՈՍՏՈՍԻ 2-ը վճարելու դեպքում
87,000 ՀՀ ԴՐԱՄ
Վճարումը` ամբողջական կամ 2 փուլով․

Փուլ 1 - 47,000 կանխավճար,
Փուլ 2 - 40,000` 5-րդ դասընթացին
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ԵՐԲ

Դասընթացը բաղկացած է 20 հանդիպումներից, տեղի է ունենալու օգօստոսի 2-ից սեպտեմբերի 13-ը՝ երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին՝

ժամը 18:30 - 21:00-ն։

ՖՈՐՄԱՏԸ

Դասընթացը անցկացվում է առցանց՝ ZOOM համակարգի միջոցով, ուստի՝ Դուք կարող եք միանալ Ձեզ հարմար վայրից: Դասընթացի ընթացքում Դուք գրանցվելու եք մեր օնլայն հարթակում, որտեղ համակարգված եղանակով Ձեզ կտրամադրվի SSB ACADEMY-ի փորձագետների կողմից մշակված մասնագիտական նյութեր, ձևանմուշներ, ուղեցույցներ, ինչպես նաև՝ մասնագիտական ֆիլմեր և գրքեր: Այս հարթակի միջոցով, ինչպես նաև հեռախոսազանգերի և տեսազանգերի միջոցով մենք իրականացնելու ենք դասընթացի սպասարկումը, ցուցաբերելու ենք մասնագիտական օգնություն, կատարելու ենք ուղղորդումներ:

ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈԻՄ

Մասնակիցները վերջում կհանձնեն քննություն և դասընթացի ընթացիկ արդյունքների, ինչպես նաև քննության արդյունքների հիման վրա կստանան SSB ACADEMY-ի բարձր հեղինակություն վայելող սերտիֆիկատը:

ԳՐԱՆՑՎԵ՛Ք ՀԻՄԱ
Դասընթացի տեղերը խիստ սահմանափակ են, ուստի՝ խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել հնարավորինս կարճ ժամկետում: